Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրում ընդունեց Լատվիայի հավաքականին և հաղթեց 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի 22-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը հանդես է գալիս հունգարական «Պուշկաշ Ակադեմիայում»։

Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ գոլը խփել է ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանը։

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի՝ 2։0 հաշվով հաղթանակով։

Կիսվել նյութով