ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կարմիր կլինի

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ։

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է համակարգի ներդրման մանրամասները։«Այս համակարգի ներդրման նպատակը մեր քաղաքացիներին կենսաչափական նոր անձնագրեր և նույնականացման քարտեր տրամադրելն է մեր քաղաքացիներին։ Ինչո՞ւ ենք մենք ներդնում նոր համակարգ, որովհետև այն ենթակառուցվածքը, որը, օրինակ, 2022 թվականին հասանելի է եղել Հայաստանում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ, և մեր նպատակն է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Սա նշանակում է, որ փաստաթղթերը կհամապատասխանեն նորագույն տեխնոլոգիաներին. մենք խոսում ենք սահմաններին փոխճանաչելի փաստաթղթերի մասին, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան շատ ավելի արժանապատիվ ճանապարհորդել։ Եվ հենց այս նպատակով էր, որ մենք սկսեցինք կենսաչափական համակարգի ներդրման բավականին երկար գործընթաց. շուկայի ուսումնասիրություն ենք իրականացրել, և, ի վերջո, անցյալ տարվա ապրիլի կնքել ենք պայմանագիր մասնավոր գործընկերոջ հետ և սկսել ենք ներդրումների փուլը։

Բավականին երկար գործընթաց ենք սկսել՝ ենթակառուցվածքից մինչև դիզայնի աշխատանքներ։ Ենթակառուցվածքն այս պահին ընթացքի մեջ է, այսինքն՝ ձևավորում ենք տվյալների կենտրոն, որը պետք է ապահովի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխանությունը։ Այս պահին մենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ հուշագրի կնքման գործընթացի մեջ ենք, որպեսզի կարողանանք մեր տվյալներն ընթեռնելի և հասանելի դարձնել նաև գործընկեր պետությունների համար»,- մանրամասնել է նախարարը՝ շեշտելով, որ առաջին և ամենակարևոր չափանիշն այն է, որ անձը հաստատող փաստաթուղթը համապատասխան է լինելու միջազգային բարձր ստանդարտին։

Կիսվել նյութով