Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում երկու գնացքների բախման հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 84-ը։
Ըստ Associated Press- ի ՝ Argo Bromo Anggrek միջքաղաքային գնացքը բախվել է Բեկասի Թիմուր կայարանում կանգնած մերձքաղաքային գնացքի հետևի վագոնին։ Այս վագոնը նախատեսված էր բացառապես կանանց համար, ինչը տարածված պրակտիկա է՝ ոտնձգություններից խուսափելու համար։
Պետական երկաթուղային ընկերությունը՝ PT Kereta Api Indonesia-ն, հայտնել է, որ մերձքաղաքային գնացքի մոտ 38 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոցներ։
Reuters- ի փոխանցմամբ ՝ գնացքի 14 ուղևոր զոհվել է, ևս 84-ը՝ վիրավորվել։