ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին նախապատրաստվել Իրանի տևական շրջափակմանը, որը սկսվել է դեռևս ապրիլի 13-ին։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը։
Ամերիկյան առաջնորդը գտնում է, որ ծովային շրջափակման պահպանումը նվազ ռիսկային է, քան մյուս տարբերակները, որոնք ներառում են ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը։