Ամիսներ առաջ ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը նոր լուսանկար է հրապարակել։ Նկարում հայր ու աղջիկ ժպտում են։ Վագիֆ Խաչատրյանն այստեղ առողջ տեսք ունի։
Բաքվից վերադառնալուց հետո նա Երևանում վիրահատության է ենթարկվել։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 2023թ. հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։ Ըստ ադրբեջանական կողմի, իբրև Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։ Վագիֆ Խաչատրյանը 2023թ. նոյեմբերին Բաքվում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։