MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Նրան, հավանաբար, կտանեն կալանքի:
Թե ինչ գործի շրջանակում է նա ձերբակալվել, դեռեւս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Դեղատան 3 հասցեում գործող Քննչական կոմիտեի շենքում էլ այսօր առավոտից մինչ այս պահը ընթանում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը: