ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին և միաժամանակ ուշադրությամբ հետևում է ընտրական գործընթացի վերաբերյալ բոլոր տեղեկություններին։
Նրա խոսքով՝ արձանագրվում են նաև ընտրությունների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումների մասին հաղորդումները։
«Սպասում ենք վերջնական արդյունքներին, իսկ մինչ այդ մանրակրկիտ հետևում ենք հրապարակվող բոլոր տեղեկություններին, ներառյալ՝ խախտումների վերաբերյալ հաղորդումները»,- նշել է Պեսկովը։