Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13 (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան, Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 5․1 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: