Իրանի շուրջ 180 պատգամավոր երկրի ղեկավարությանը կոչ է արել անվավեր ճանաչել ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Պատգամավորները նաև առաջարկել են ստեղծել հատուկ հանձնաժողով՝ բանակցությունները հետաքննելու համար, ընդունել Հորմուզի նեղուցի կառավարման մասին օրենք և շարունակել համակողմանի աջակցությունը զինված ուժերին։