Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին Fars գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ըստ Թեհրանի, խախտել է փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները և դիմել ագրեսիվ գործողությունների։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հանձնառությունների կատարումը, ինչին ի պատասխան Իրանը ևս դադարեցրել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից բխող պարտավորությունների կատարումը և այլևս չի հետևում դրանց։