Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արտանիշ թերակղզում սարի լանջից պարապլանով թռիչքի ժամանակ քաղաքացին կորցրել է կառավարումը և մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել։

Համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Չեխիայի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Զուզանա Կոուցկային է, ով օդապարիկի ընկնելու հետևանքով է նշված վնասվածքը ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

 

Կիսվել նյութով