Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2 ամիս կալանավորելու որոշումից հետո վերջինիս տարել են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան, որտեղ նա այս պահին կրում է կալանքը։

 

Երևան Կենտրոն ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվում նաև այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը Արգամ Աբրահամյանի աներն է։

 

Նշենք, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենով սպանվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։

 

Սպանությունից ավելի քան երեք տարի անց գործը նոր շրջադարձ է ստացել։ Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ կալանք կիրառվեց։

 

Քննչական կոմիտեի վարկածով՝ վրեժխնդրության շարժառիթով Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։

 

Ըստ քննության՝ Աբրահամյանը Հակոբյանին հանձնարարել է սպանել Վլասյանին, իսկ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան 2 հասցեի մոտ հրազենով կատարել է սպանությունը։

 

Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։

 

Սակայն ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությունից հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ նոր ապացույց է հայտնվել 2024-2026 թվականներին, որը քննությանը թույլ է տվել երեք տարի անց Աբրահամյանին ներկայացնել որպես ենթադրյալ պատվիրատու»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով