Լքված նորածնի ճակատագիրը վտանգված է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երևանում լքված նորածնի ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Երեխան հայտնաբերվել էր օգոստոսի 10-ին՝ Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Նորածնի հայտնաբերման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ իրավապահները շարունակում են միջոցառումները՝ երեխայի մորը և հնարավոր ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում երեխայի ծնողները կամ նրա օրինական ներկայացուցիչները չհայտնվեն, օրենքով սահմանված կարգով նրա տվյալները կարող են ընդգրկվել որդեգրման ենթակա երեխաների ցանկում։

Այս պահին փոքրիկը գտնվում է բուժկենտրոնում։ Նրա առողջական վիճակի կարգավորումից հետո նախատեսվում է երեխային տեղափոխել համապատասխան խնամքի հաստատություն։

Կիսվել նյութով