Մոսկվայում ադրբեջանական համայնքը գլխավորող Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Բախտիյար Հասանովին միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ գտնվում էր կալանքի տակ, տեղափոխել են օդանավակայան և արտաքսել։
Բախտիյար Հասանովի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը չեղարկվել էր անցյալ տարի: Այս տարվա հունիսին նա ձերբակալվել էր իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում: