Ամուր գրկում եմ քեզ, Լե՛ո․ Ռոնալդուն՝ Մեսսիին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր աջակցությունն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ նրա հոր՝ Խորխե Մեսսիի մահվան կապակցությամբ։

Ռոնալդուն արձագանքել է Մեսսիի հուզիչ հրապարակմանը, որում արգենտինացի ֆուտբոլիստը պատմել էր հոր կորստի ծանր ապրումների մասին։ Մեսսիի գրառման մեկնաբանություններում Ռոնալդուն իսպաներենով ցավակցական խոսքեր է ուղղել իր երկարամյա մրցակցին։

«Ամուր գրկում եմ քեզ և հարազատներիդ այս ծանր պահին, Լեո։ Շատ ուժ եմ մաղթում»,- գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Մեսսին ավելի վաղ հրապարակել էր հուզիչ գրառում՝ նվիրված 68 տարեկանում կյանքից հեռացած հորը։

Կիսվել նյութով