Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան զոհեր և վիրավորներ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի արևելյան և հարավային շրջաններին, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, հայտնում է Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։

Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել Կունար նահանգի Չուգամ և Հելմանդ նահանգի Սաֆար բնակավայրերի բնակելի շենքերին։

Հարձակման հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Եվս 11 մարդ վիրավորվել է։

Մուջահիդը տեղի ունեցածը որակել է որպես ագրեսիայի ակտ և միջազգային ընդունված սկզբունքների խախտում։

Կիսվել նյութով