Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի դեսպանությունն ու հյուպատոսական հիմնարկները Ռուսաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրման ծառայությունը։

Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ դադարեցումը պայմանավորված է Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ։

Ծառայությունների վերսկսման ժամկետների վերաբերյալ դեսպանությունը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։

Կիսվել նյութով