«Starship»-ն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իլոն Մասկին պատկանող «SpaceX» ընկերության «Starship» տիեզերանավն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր։ Տիեզերանավի արձակումը տեղի է ունեցել Տեխասի «Starbase» տիեզերակայանից։ Այն «Starship»-ի 14-րդ փորձնական թռիչքն էր։

Նախորդ փորձարկումների ընթացքում տիեզերանավը միայն ենթաուղեծրային թռիչքներ էր իրականացրել։ Այս անգամ այն առաջին անգամ հասել է Երկրի ուղեծիր և տիեզերք տեղափոխել «Starlink V3» համակարգի 26 արբանյակ։

Թեև նախատեսվում էր, որ «Starship»-ը Երկրի շուրջ մոտ վեց պտույտ կկատարի, կառավարման կենտրոնը որոշել է ժամանակից շուտ սկսել վերադարձը։ Արդյունքում թռիչքը նախատեսվածից զգալիորեն կարճ է տևել։

Երկիր վերադառնալիս՝ ջրի մակերևույթին վայրէջք կատարելու պահին, տիեզերանավը բռնկվել է։ Չնայած դրան՝ «SpaceX»-ը փորձարկումը գնահատել է որպես հաջողված։

Կիսվել նյութով