Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։

Կիսվել նյութով