Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը։
Նրա փաստաբան Արշակ Վարդանյանը միջնորդեց նախ քննարկել Ալեքսանյանի խափանման միջոցի հարցը`դատարանին առաջարկելով 50 մլն դրամ գրավի դիմաց փոխել Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը։
Նրա խոսքով` դատարանը կարող է բարձրացնել գրավի չափը մինչև 70 մլն դրամ, դեմ չէ նաև, եթե տնային կալանք կիրառվի: