Դատախազությունը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին շատ նրբորեն հրավիրել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Նա պետք է մինչև հոկտեմբերի 9-ը ներկայանա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրութան արդյունքում կազմված ամփոփագրին, հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին՝ ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Հուսանք` տիար Մինասյանը չի մերժի տիկին դատախազի հրավերն ու այս անգամ անպայման կներկայանա նշված վայր` մի երկու հարցի պատասխանելու: