Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը գրում է․
Կաթողիկոսի հետ կապված՝ մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել՝ հոգևոր, քաղաքական (չգիտեմ՝ ինչ շորերով են գնացել), շոշափելու համար, որպեսզի զոնդաժ անեն՝ հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը 2024 թվականի պրոցեսների նմանությամբ: Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի համար Մայր Աթոռն ընդդիմադիր օջախ է, որը պետք է ամեն կերպ, ցանկացած ձևով չեզոքացնել՝այդ թվում ցեխ շպրտելով Վեհափառի ուղղությամբ։
Փաշինյանական կլանը ՀՀ-ում հենվում է 400 հազար աղանդավորականների ու տարբեր արևմտամետ, Հայաստանի հետ կապ չունեցող և դրսից կառավարվող ՀԿ-ների ու խմբերի վրա։ ՔՊ-ականները չունեն կարմիր գծեր՝նրանք տարբեր խմբեր են ուղարկել Մայր Աթոռի բակ՝կաթողիկոսին վիրավորելու համար, փաշինյանական կլանի հրամանով ուժայիններ են մտել Սուրբ Էջմիածին՝ընդդիմադիր հոգևորականներին չեզոքացնելու համար։
Փաշինյանն Ադրբեջանին նոր՝հայակործան ու պետականության գոյությունը վտանգող զիջումներից առաջ ցանկանում է չեզոքացնել ընդդիմադիր օջախները՝քաղաքական ընդդիմությանը նետում է բանտերը, ինչպես նաև փորձում է չեզոքացնել հնարավոր դիմադրության օջախները։ Նշենք, որ Մայր Աթոռը քննադատում է Փաշինյանի ու ՔՊ-ի թրքամետ քայլերը՝այդ թվում Արցախի հանձնումը, ինչն առաջացնում է Փաշինյանի մոտ ջղաձգումներ։
ՔՊ-ականները չեն կարողանում ներել Մայր Աթոռին նրա աջակցությունը Բագրատ Սրբազանի շարժմանը՝Փաշինյանը համոզվեց, որ Մայր Աթոռը կարողանում է փողոց գեներացնել՝մարդկանց հանել փողոցներ ու բացատրել, որ ՔՊ-ականները Հայաստանը տանում են վերջնական կործանման, ինչպես փուլ առ փուլ կործանեցին Արցախը։
Կաթողիկոսի դեմ քրեական գործեր են հարուցվում՝հանրային դաշտում նրա դեմ սև փիառ է իրականացվում՝դա արվում է պետական մակարդակով՝Փաշինյանի ուղիղ հրահանգով, սակայն Մայր Աթոռը չի պատրաստվում զիջել թրքամետ կլանին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը։
Հայտարարության մեջ Գերագույն հոգևոր խորհուրդն իր խոր ցավն է հայտնում նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած վարքագծի կապակցությամբ՝ այն որակելով անընդունելի։ Խորհրդի գնահատմամբ՝ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների պայմաններում իշխող ուժը Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում կրկին թիրախավորել է Հայ Առաքելական Եկեղեցին՝ խախտելով Սահմանադրությունը և միջազգայնորեն ամրագրված իրավունքները։ Փաստաթղթի համաձայն՝ նման քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է լարվածության խորացմանը և նոր պառակտումների՝ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։
Խորհուրդը նշում է, որ իշխանությունները Հայոց Եկեղեցուն ներկայացնում են կեղծ մեղադրանքներ՝ վերջինիս վերագրելով «օտար ազդեցության գործակալի» և «պետություն պետության մեջ» լինելու հատկանիշներ։