Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․

 

«Ինչպես արդեն տեղեկացրել եմ` ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը: Այս օրերին մի քանի անգամ Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ Արթուրին, նա ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես` Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրեր, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն: «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, ինչը իր հերթին բերել է նրան, որ այժմ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում: Որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանը արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապ օգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները միայն ցավազրկող կետոնալ դեղահաբ են տրամադրել վերջինին, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղահաբը ուժեղացնում է արյունահոսությունը: Այսօր նշված խնդրի մասին գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին և ՀՀ ՄԻՊ-ին` ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնեմ»:

Կիսվել նյութով