Ռեգիստրի ստեղծման նախաձեռնությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն է։ Համապատասխան նախագիծն արդեն տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am հարթակում։
Ռեգիստրի տվյալներին մշտական հասանելիություն կունենան Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, Արտաքին հետախուզության ծառայությունը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն։