«Ուժեղների» կռիվը զարմացրել է ՔՊ-ականներին. ո՞վ էր կռվում և ո՞վ պասիվ դիտորդի դերում (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այս կադրերում երևում է, թե Նարեկ Կարապետյանը ոտքի կանգնում ու միայնակ ծեծում է իր ձեռքն ընկած ՔՊ-ականներին, այս դեպքում` Միքայել Խաչատրյանին, իսկ որոշ «ուժեղներ» ընդամենը լուռ հետևում են «դեպքերին ընթացքին»:

Իրականում, այսօրվա ծեծկռտուքը միակողմանի պետք չէ գնահատել. «Ուժեղներն» էլ ծեծեցին, իրենց էլ ծեծեցին: Եվ եթե նախորդ խորհրդարանում «Հայաստան» դաշինքն էր կռվում, իսկ «Պատիվ ունեմ»-ի անդամները` նայում կամ բաժանում, ապա հիմա էլ «Ուժեղ Հայաստանն է» ավելի շատ առաջին պլանում, թեպետ` այսօր «Հայաստան» դաշինքի մեծ մասը դահլիճում չէր, միայն Մեսրոպ Մանուկյանն էր այնտեղ, ով էլ հայտնվեց թիրախում:

Բայց բոլոր «Ուժեղները» չեն, որ ակտիվ կռվում էին: Եթե Նարեկ Կարապետյանը առաջինն էր նետվել դաշտ` մարտի, ընթացքում ընկավ, ելավ, հարձակվեց, ապա որոշ «Ուժեղներ» ընդամենը «դիտորդական առաքելության դեմքով» մի կողմ քաշված` լուռ հետևում էին կամ պասիվ «հարձակվում»:

Լուռ հետևողներից էին հատկապես Էդգար Ղազարյանը և ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը: Ղազարյանը մնացել էր սեղանների արանքում, երևի դրա համար չկարողացավ մտնել մարտի մեջ, Վարդևանյանի էլ «դիրքը հարմար չէր», թե չէ հաստատ կհարձակվեր ու մի երկու ՔՊ-ականի էլ ինքը կդնգստեր:

Ի դեպ, «Ուժեղների» ու, հատկապես, Նարեկ Կարապետյանը կռիվ անելը անգամ ՔՊ-ականներին է զարմացրել:

«Մեջներից տղամարդավարի ինքն էր կռվում»,-քիչ առաջ մեզ հետ զրույցում խոստովանեց ակտիվ ՔՊ-ականներից մեկը:

Կիսվել նյութով