Մոսկվան մերժում է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը մերժել է հրադադարի և ռազմական գործողությունների թուլացման վերաբերյալ բոլոր առաջարկները։

Նրա խոսքով՝ Մոսկվան մերժել է նաև էներգետիկ ոլորտում լռության և Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ նախաձեռնությունները՝ շարունակելով հարվածները, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներին։

Զելենսկին գործընկերներին հայտնել է նաև Կիևին հասցված հարվածների հետևանքով Սուրբ Վլադիմիրի տաճարին և Ավստրիայի ու Նիդերլանդների դեսպանատների շենքերին հասցված վնասների մասին՝ ընդգծելով, որ Ուկրաինային դժվար ձմեռ է սպասվում։

Կիսվել նյութով