Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ասում եմ պաշտոնապես՝ եթե ժողովուրդը դեմ քվեարկի հանրաքվեին, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում։
Եթե կողմ է քվեարկում, հաջորդ ընտրություններին՝ հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվում վարչապետի թեկնածու»-ասել է նա։