Ադրբեջանի ԱԳՆ-ն արցախցիների վերադարձի վերաբերյալ բանաձևից հետո կանչել և բողոքի նոտա է հղել Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արցախցիների վերադարձի վերաբերյալ բանաձևից հետո կանչել և բողոքի նոտա է հղել Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններին

Խոսքը Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` հայրենիք վերադառնալու իրավունքը պաշտպանող բանաձևերի ընդունման մասին է, ինչը վայնասուն է բարձրացրել Բաքվում:

Մասնավորապես, պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ այս բանաձևերը դիտարկում է որպես երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի հետ ընթացող խաղաղության գործընթացը խաթարելու փորձ։

Նախարարության տվյալներով՝ Բելգիայի և Նիդեռլանդների Թագավորության դեսպաններ Ժյուլիեն դը Ֆրեպոնը և Մարիան դը Յոնգը առանձին-առանձին կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ եվրոպացի դեսպաններին ադրբեջանական կողմը իր խիստ բողոքն է հայտնել Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի դեմ, որոնք, ինչպես նշվեց, ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանը։

«Այս փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այս կառույցների ներսում խորը արմատացած հակաադրբեջանական կողմնակալությունը։ Դրանցում ներկայացված մեղադրանքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում և օրենքի գերակայությանը միջամտություն են», — նշել է Արտաքին գործերի նախարարությունը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով