Հունիսի 1-ից Ռուսաստանը նոր խնդիրներ է առաջացնելու հայ արտահանողների համար

Հեղինակ
4 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է․

«Կարևոր է իմանալ. 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ (ՍՊՈՏ)

1.Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (CMOT-Ситем потвдени ожидани потавки товароs): Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը:

Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR-կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք:

2.Համակարգի մասնակիցները

ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝

Հայտատուներ (33вите) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (AONN-ը): Դրանք ըստ էության ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում՝ ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,

Փոխադրողներ (перевочии) այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ: ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։

ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի

մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։

3.Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏ-ը

Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ: ՈՂ Կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա: ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝

կանխիկ դրամի,

նավթի,

էլեկտրաէներգիայի,

ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների:

4.Ինչպե՞ս է գործելու համակարգը

Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն» (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր

1. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ձևավորել допп էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը:

2. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ռուբլով անկանխիկ եղանակով կատարել ապահովման վճար, որի չափը պետք է լինի ոչ պակաս, քան ենթակա վճարման անուղղակի հարկերի գումարը:

3. Ստանալ ANN-ին վերագրվող տեսանելի հղումը (QR-կոդ) և այն ուղարկել մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ-ի դեպքում՝ ՀՀ արտահանողին կամ բեռնափոխադրողին):

4. Եթե մեկ առաքման ընթացքում DONN-ում նշված ապրանքների ամբողջ ծավալը չի ներմուծվել, ապա այս դեպքում ՌԴ կոնտրագենտը պետք է մնացորդային ապրանքաքանակի համար նոր AOM ներկայացնի ու նաև նոր QR կոդ փոխանցի արտահանողին/փոխադրողին:

5.Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին

Թեև дONN-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար:

Առաքման ժամանակացույցի վերանայում. Հաշվի առնելով, որ ANN-ը պետք է

ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի: Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ: Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը` քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների (գնորդների) հետ: Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում.

Արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել MONN-ը:

QR-կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. Փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին: Առանց QR-կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի:

Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. Փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ANN-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար»:

Կիսվել նյութով