Հ2-ի նախկին լրագրող, այժմ նիկոլական «բլոգեր» Արմեն Չիբուխչյանը ներողություն է խնդրել «Արդշինբանկի» սեփականատիրոջից

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ԱՄՆ-ում նստած մեծ-մեծ փրթող նիկոլական «բլոգեր», նախկինում Քոչարյանի ընկեր Սամվել Մայրապետյանին պատկանող Հ2 հեռուստաընկերության լրագրող Արմեն Չիբուխչյանը ներողություն է խնդրել «Արդշինբանկի» սեփականատիրոջից` նրան զրպարտելու համար

Չիբուխչյանն ընդունել է, որ կեղծ տեղեկություններ է տարածել Կարեն Սաֆարյանի մասին ու ներողության տեքստ է հրապարակել․

«Իմ կողմից 2024թ. մարտի 17-ին և մարտի 24-ին արվել են Կարեն Սաֆարյանի վերաբերյալ հայտարարություններ՝ հեղաշրջում անելու համար ստեղծված մոբիլ խմբերին ֆինանսավորելու և պետական հեղաշրջման պատասխանատվություն ստանձնելու, Մարտի 1-ին Արցախից բերված հատուկ պատժիչ ջոկատը հովանավորելու և ֆինանսավորելու, կազմ պատրաստ պահելով անհրաժեշտ պահի գործածելու վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»: «Իմ կողմից 2024թ. մարտի 17-ին Կարեն Սաֆարյանի վերաբերյալ արվել են վիրավորական արտահայտություններ, որի համար ներողություն եմ խնդրում»:

Կիսվել նյութով