Ու՞մ էր ուղղված նախարարի գրառումը` Ծառուկյանի նախկին թիմակից Քուշկյանի՞ն, թե՞ մյուսներին

Հեղինակ
3 արդեն րոպե ընթերցում ես

Անահիտ Ավանեսյան, փարիսեցիություն մի´ արեք

Որպեսզի հիվանդանոցները, որոնք ապահովագրության համակարգի գործարկումկց հետո օրը 24 ժամ ճռռում են, կարողանան նորմալ վարձատրել իրենց բժիշկներին, պետությունը պետք է հիվանդանոցի մատուցած ծառայության դիմաց ոչ թե 30-40 փոխհատուցում վճարի, այլ 100 տոկոսով փոխհատուցի, լավ` գոնե 70-80 տոկոսով: Դուք տեղյա՞կ եք` հիվանդանոցներում ինչ է կատարվում, ինչ ահռելի ծանրաբեռնվածությամբ են աշխատում բժիշկները: Ու դրա դիմաց դուք կոպեկներ եք փոխհատուցում:

Օրինակ` նույն համարվող բուժհաստատություն համարվող «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղյա՞կ եք` ինչ է կատարվում, որքան դժգոհ են Ձեզնից ու Ձեր որոշումներից, ինչ կարգի են ճռռում մայրապետները, բուժքույրերն ու բժիշկները, ու ինչ են ստանում դրա դիմաց: Եթե տեղյակ չեք, հարցրեք Ձեր գործընկեր պատգամավորի մորը` ինքը կպատմի, ասում են` ինքն էլ է Ձեզ շատ սիրում, համարյա ընդդիմադիրների չափ շատ։

Եվ վերջում` էդ որ «չերեզ Ծառուկյան» մասնավոր ԲԿ-ներին ուղղված ինչ-որ ակնարկներ եք արել, կարո՞ղ է «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-երին նկատի ունեք և դրանց հիմնադիր, նախկինում ԲՀԿ-ի քվոտայով նախարար աշխատած Հարություն Քուշկյանին նկատի ունեք, որը սրբազան սարսուռով է վերաբերվում Ձեզ ու Ձեր հրամաններին, բայց չի համարձակվում մի բառ ասել, բայց որի ղեկավարած ԲԿ-ներում ամենաշատն են հենց Ձեր նշած խնդիրները, Ձեզնից ու ձեր ներդրած համակարգից դժգոհությունները` նույնպես: Իսկ ի՞նչ կասի անձամբ Արտյոմ Մաքսիմիչը` պարոն Քուշկյանը, նախարարի գրառումը ավելի շատ իրե՞ն էրվուղղված` որպես Ծառուկյանի երբեմնի (կամ գուցե դեռ ներկա) թիմակից, թե՞, ասենք, բոլոր իշխանությունների ու հիմա էլ հատկապես ՔՊ-ի սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի հիմնած «Աստղիկ» ԲԿ-ին ու մյուսներին: Իսկ գուցե հենց ՔՊ-ի կողմից ղեկավարվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանո՞ցն էր նախարարի թիրախում:

Նախարարի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Պատերազմի եռագլուխ կուսակցության համապատասխան անդամ Գագիկ Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չի Հայաստանի վերջին տարվա նորություններին ու ինչ-որ անհասկանալի դիտարկումներ է արել: Այնուամենայնիվ , մի քանի հակադարձ դիտարկում -առաջարկ անեմ բարոկկո սրահում հավաքվածներին😊

1. Ապահովագրության և պետպատվերի շրջանակում փոխհատուցված և փոխհատուցվող գումարներից ինչու՞ բժիշկներին պատշաճ չեք վճարում ձեզ պատկանող ԲԿ-ներում:

2. ⁠Ձեր` պետական հիվանդանոցներ ունենալու առաջարկին համապատասխան` վերադարձրեք «Մարգարյան ծննդատունը» և «Իզմիրլյան կենտրոնը»: Պատրա՞ստ եք:

3. Ձեր իշխանության օրոք են մարդիկ վարկեր վերցրել և մնացել հիվանդանոցների դռանը, իսկ պետական բուժկենտրոնները հասցվել են սնանկացման և կոպեկներով սեփականաշնորհվել:

Պրն. Չարչյան, քաղաքականությամբ զբաղվելու ձեր անփառունակ և քրեական գործով ավարտված փորձերը տխրություն են առաջացնում….

Պարոն Ծառուկյան, հասկանում եմ` ծանր եք տանում, որ առողջության ապահովագրության շնորհիվ չեք կարողանում ժողովրդին նախընտրական շրջանում վիրահատությունների տեսքով ընտրակաշառք բաժանել, բայց մարսեք այդ հանգամանքը.ժողովուրդն իր մեջքին պետություն ունի:

Հգ` առողջ եղե´ք և երևի, թե հեռախոս պահեք, որ Հայաստանի նորություններից այդքան հետ չմնաք»։

Կիսվել նյութով