Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում. «Ժողովուրդ»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։ Ձերբակալված ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին Եղիազարյանը համալսարան է գնացել այնպիսի դեմքով, կարծես որևէ բան տեղի չի ունեցել։

Մենք տեղեկացանք, որ համալսարանի ողջ անձնակազմը շատ վաղուց տեղյակ է եղել Եղիազարյանի ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմներից։ Ամիսներ շարունակ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է համալսարանում առկա բողոքներն ու, ի վերջո, ձերբակալել նրան։ Այժմ քննություն է ընթանում։

Ըստ համալսարանի ներսից ստացված տեղեկությունների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել մի շարք դասախոսներ, որոնց նկատմամբ իրականացվել են ստուգողական և քննչական գործողություններ։

Կիսվել նյութով