«Անունդ ի՞նչ է… Նիկո՞լ… Դե լավ, ոչինչ, հո չտխրեցի՞ր». այսպես ընթացավ Թաթուլ գյուղում Նարեկ Կարապետյանին մոտեցած փոքրիկ Նիկոլի և Կարապետյանի զրույցը, երբ երեխան ներկայացավ ու ասաց, որ անունը Նիկոլ է:
Վերջինս անունն ասելիս ամաչեց ու գլուխը կախեց, Նարեկ Կարապետյանն ու Ալեքսան Ալեքսանյանն էլ նրան գոտեպնդեցին, որ ամեն ինչ լավ է լինելու, և շուտով Նիկոլ անունը լավ անուն է դառնալու. «Էտի լավ անուն ա ըլնելու, դու ես մաքրելու էդ անունը»: