Սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում։ Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել նյութով