«Ջերմուկի» միլիոնավոր շշերի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Ռոսպոտրեբնադզորի» արգելքի հետևանքով կասեցվել է Հայաստանից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի «Ջերմուկ» հանքային ջրի 37 միլիոն շշի վաճառքը, հաշվարկել է «Честный знак» մակնշման պետական համակարգի օպերատոր ՌՀՏԿ-ն (Ռազմավարական հեռանկարային տեխնոլոգիաների կենտրոնը)։

Արգելափակումն ազդել է հանքային, բնական, բուժիչ-սեղանի խմելու և գազավորված ջրերի վրա, ներառյալ հավելումներով տարբերակները։ Ջուրը թողարկվում էր 0,33 լիտր, 0,5 լիտր, 1 լիտր և 1,5 լիտր ծավալով ՊԷՏ և ապակյա տարաներով։ Մինչև «Ռոսպոտրեբնադզորի» պաշտոնական թույլտվության ստացումը, «Ջերմուկ» բրենդի ներքո ջրի առաքումն ու վաճառքը մանրածախ և առցանց հարթակներում արգելված է։

Սահմանափակումներն ուժի մեջ են մտել 2026 թվականի մայիսի 22-ից։ «Ռոսպոտրեբնադզորից» պարզաբանել են, որ արտադրանքը չի համապատասխանում մակնշման վրա նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները։

 

Կիսվել նյութով