«Կարմիր կովը կաշին չի փոխում». Քոչարյանի թիկնապահ Արոն մեզ հրելով մեկուսացրեց, որ իր պահպանյալին հարց չտանք

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

«Կարմիր կովը կաշին չի փոխում». Քոչարյանի թիկնապահ Արոն մեզ հրելով մեկուսացրեց, որ իր պահպանյալին հարց չտանք: Ու դա` Քոչարյանի լուռ համաձայնությամբ:

Իսկ ես ընդամենը հարցնում էի «Պարոն Քոչարյան, ինչու՞ չեք ցանկանում գնալ Հանրայինի հրավիրած բանավեճին, որ Նիկոլ Փաշինյանի երեսին ասեք այն, ինչ մտածում եք»: Բայց Քոչարյանն ասաց`հիմա տեղը չի, և գործի անցավ թիկնապահ Արոն:

Նկատենք, որ սրանից մի քանի րոպե առաջ մեր հարցերին շատ համբերատար ու քաղաքավարի պատասխանում էր Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, ու ոչ ոք չէր խոչընդոտում մեր աշխատանքը: Սրանից երկու օր առաջ էլ նույն Ռոբերտ Քոչարյանը մեկուկես ժամ Հանրայինի եթերում նստած` շատ քաղաքավարի պատասխանում էր նիկոլական ամենաընդգծված պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի սուր հարցերին, և նրա թիկնապահները Պետրոսին չէին հրում, որ շեֆին հանկարծ վատ հարց չտար:

Երկու օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց իմ հարցերին` փոխարենը ինձ սպառնալով, թե քեզ պիտի դատի տան:

Տղերք, ավելի շուտ` պարոնայք Քոչարյան և Փաշինյան, կարո՞ղ դուք երկուսով վերջապես միավորվեք, ինձ գլխից խփել տաք, պրծնեք: Թե չէ ի՞նչ մի` ձեզ կուլտուրական եք պահում, մեկդ քաղաքավարի սպառնում է դատի տալ, մյուսի թիկնապահն է հրում: Վերացրեք, պրծեք, էլի, ձևերը չգիտե՞ք:

Հ.Գ. Ես Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքին մինչև ընտրություններ այլևս չեմ լուսաբանելու ոչ մի կերպ: Ուղղակի անտեսելու եմ և վերջ, որ չասեք`հատուկ եկել բզբզում եմ, սադրում եմ, խանգարում եմ, «Նիկոլի ջրաղացին եմ ջուր լցնում» և այլն, որ վերջում մարդ ես ու հանկարծ չհաղթեք` մեղքը իմ վրա չբարդեք:

Մեկ էլ կլուսաբանեմ ընտրություններից հետո, եթե այս անգամ ևս մասնակցեն ու չկրեն և որոշեն էլի մանդատները վերցնել ու գնալ ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու: Հլը ու չհաղթեն էս անգամ էլ, այդ էդ ժամանակ էլ ոչ ոք ու ոչ մի թիկնապահ չի կարողանա խոչընդոտել ինձ` Քոչարյանին ու իր թիմին լուսաբանել այնպես, ինչպես ես հարմար կգտնեմ:

Իսկ հիմա ես ընդդիմությանը, այդ թվում` Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին իսկապես հաջողություն եմ մաղթում:

Կհանդիպենք հունիսի 8-ին և դրանից հետո: Չաո:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով