Փաշինյանը մանրամասներ է հայտնել իր և Պուտինի հեռախոսազրույցից

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցը դրական է եղել: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցի հետ զրույցում:

«Երեկ ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, իհարկե, շնորհակալություն եմ հայտնել նրան զանգի համար։

Նա զանգահարեց, որպեսզի շնորհավորի ինձ ծննդյան օրվա առթիվ: Մենք քննարկել ենք հրատապ հարցեր, և մեր զրույցը դրական է եղել», — ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ երեկ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ:

Կիսվել նյութով