ՔԿ-ն հանցագործությու՞ն է կոծկում. Մասիսի ծեծկռտուքով մինչև հիմա ձերբակալված անձ չկա

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հունիսի 2-ին Մասիսում ՔՊ-ական հրոսակախմբի կողմից «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու գործով Քննչական կոմիտեն որևէ քայլ չի ձեռնարկել, որ հայտնաբերի և ձերբակալի տեսանյութերում երևացող այն տղամարդկանց, այդ թվում` ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Արսեն Հարությունյանին, որոնք տեսախցիկների առջև բացահայտ բռնություն են գործադրում քարոզչություն իրականացնող անձանց, այդ թվում` մի հղի կնոջ նկատմամբ: Երեք օր շարունակ Քննչական կոմիտեից MakaryanNews-ին նույն անհեթեթ պատասխան են տալիս` քննություն է ընթանում, ձերբակալված անձ չկա:

Արդյոք ուսումնասիրե՞լ են տեսանյութերը, փորձե՞լ են գտնել միջադեպի մասնակիցներին, որ մինչև հիմա որևէ բռնարար պատասխանատվության չի կանչվել` Կոմիտեից չեն պատասխանում:

Ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն, ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում ևս առաջնորդվում է բացառապես քաղաքական հրահանգով` եթե բռնություն են կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ, ապա պետք է շատ արագ հայտնաբերել բռնություն կիրառողին և ուղարկել կալանքի, իսկ եթե նույնը անում է իշխանական մեկը ընդդիմադիրների նկատմամբ, ապա պետք է Քննչական կոմիտեն դա չտեսնելու տա, կոծկի կամ այնքան ձգի, որ վերջում գործը փակի` այդպես էլ որևէ հանցագործի պատասխանատվության չկանչելով: Կարճ ասած` Քննչական կոմիտեն հանցագործություն է կոծկում առնվազն այս դեպքում:

Կիսվել նյութով