Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն բարձրացվում են միգրանտների համար պետական տուրքերը։ Ռուսաստանի քաղաքացիության դիմումի վճարը 4200-ից կբարձրանա մինչև 50 հազար ռուբլի, ժամանակավոր բնակության թույլտվությանը՝ մինչև 15 հազար, իսկ մշտական բնակության թույլտվությանը՝ մինչև 30 հազար ռուբլի։ Բարձրացվել է նաև օտարերկրյա աշխատողների աշխատանքի թույլտվության վճարը՝ մինչև 15 հազար ռուբլի։
Միաժամանակ, օրենքը տուրքից ազատում է հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցներին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի հատուկ որոշմամբ արտոնություն ստացած օտարերկրացիներին և Ուկրաինայի պատերազմի ընթացքում ՌԴ զինված ուժերում պայմանագրային ծառայություն անցած օտարերկրացիներին։