Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Minval.az-ը։

Ադրբեջանի տաղավարում հնչել է մուղամ, ներկայացվել է նաև XIX դարի «Ղարաբաղի տան» ինտերիերը՝ վերակառուցված Ադրբեջանի ազգային գորգի թանգարանի ցուցադրության հիման վրա։

Հյուրերին ցուցադրվել են ադրբեջանական գորգեր, քյալաղայիներ, պղնձից, փայտից և կերամիկայից պատրաստված իրեր, ինչպես նաև ազգային խոհանոցի առանձնահատկություններն ու թեյախմության ավանդույթները։

 

 

Կիսվել նյութով