Լոռու մարզում որոնվում են 7 և 12 տարեկան հարազատ քույրեր․ նոր մանրամասներ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Քիչ առաջ փրկարարները հայտնաբերել են կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ երեխաները՝ 7 և 12 տարեկան հարազատ քույրեր են: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։ Այս պահին, ցավոք, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ 2 հոգի են ընկել գետը։

Ավելի վաղ հայտնել էինք,  որ Լոռու մարզում ժամը 14:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Փամբակ գետը։ Այս պահին մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Կիսվել նյութով