«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը, որը գործում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում, Իրանի Կարմիր մահիկի ընկերության հետ պայմանագիր է կնքել 21 միավոր Ми-171 քաղաքացիական ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նոր ուղղաթիռները նախատեսվում է օգտագործել սանիտարական ավիացիայի, բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդասիրական և սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման համար։
Հոլդինգի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովը նշել է, որ Իրանը երկար տարիներ համագործակցում է ռուսական ուղղաթիռաշինության ոլորտի հետ, և երկրում արդեն շահագործվում են ռուսական արտադրության բազմաթիվ քաղաքացիական ուղղաթիռներ։
Ընկերության տվյալներով՝ պայմանագրի շրջանակում առաջին Ми-171 ուղղաթիռների մատակարարումը կսկսվի 2027 թվականից։
Մի-171 մոդելը Ми-8 ընտանիքի ամենապահանջված քաղաքացիական տարբերակներից է և լայնորեն կիրառվում է փրկարարական, բժշկական ու տրանսպորտային առաքելությունների համար։