Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա․ սպասվում է ԱՄՆ–Իրան բանակցություններ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա, որտեղ նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ։ Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետի գրասենյակը։

Հաղորդագրության համաձայն՝ Շարիֆը և Պակիստանի պաշտպանության ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը կմասնակցեն Բյուրգենշտոկում կայանալիք բարձր մակարդակի բանակցություններին, որոնց ընթացքում կքննարկվի Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացումը։

Նշվում է, որ հանդիպումները կանցկացվեն այսօր՝ միջազգային ուշադրության կենտրոնում գտնվող ամերիկա-իրանական բանակցությունների ֆոնին։

Ավելի վաղ Շվեյցարիա էր ժամանել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Կիսվել նյութով