Ուժեղ կարկուտի վնասները՝ Նոյեմբերյանում (լուսանկարներ)

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։ Այս մասին հայտնում են Նոյեմբերյանի համայնքապետարանից։

Առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։

Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով` վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։

Կիսվել նյութով