Արմավիրի դատարանից կալանավnր է փախել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը:

Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը։ «Հետքին» հայտնեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել նյութով