Ֆրանսիայում աննախադեպ շոգի պատճառով երկուշաբթի օրը կփակվեն 845 դպրոցներ և քոլեջներ, իսկ շուրջ 1800 կրթական հաստատություններ կաշխատեն կրճատված գրաֆիկով։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեի խոսքով՝ սահմանափակումները հիմնականում վերաբերում են այն շրջաններին, որտեղ հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։
Նախարարը նշել է, որ երկրում գործող շուրջ 60 հազար ուսումնական հաստատություններից 845-ում դասերը կամ ամբողջությամբ չեղարկվել են, կամ կանցկացվեն սահմանափակ ձևաչափով։ Որոշումները կայացվում են տեղական իշխանությունների կողմից՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանում առկա իրավիճակը։
Միևնույն ժամանակ, Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանը հայտարարել է 1 միլիոն եվրոյի արտակարգ ֆինանսավորման մասին, որը կուղղվի 500 քննական կենտրոնների համար օդափոխիչների, հովացման համակարգերի և շոգից պաշտպանող այլ միջոցների ձեռքբերմանը։