Ռուսաստանը ժամանակավորապես ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծման սահմանափակումները՝ կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի սերտիֆիկացումը։
Ռոսսելխոզնադզորի հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է ավելի վաղ հայտնաբերված խախտումներով, որոնք դեռևս չեն վերացվել։ Արդյունքում, այս պահին Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումները ռուսական շուկա ամբողջությամբ կասեցվել են։
Գերատեսչությունում նշել են, որ սահմանափակումները կգործեն մինչև անհրաժեշտ շտկումների իրականացումն ու համապատասխան հաստատող փաստաթղթերի ներկայացումը։
Ռուսական կողմը հավելել է, որ շարունակում է համագործակցել Հայաստանի պատասխանատու մարմինների հետ՝ մատակարարվող ձկնային արտադրանքի անվտանգության ապահովման ուղղությամբ։