Վենեսուելայում զոհերի թիվը շարունակում է աճել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել։

Երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոյի խոսքով՝ վերջին տվյալներով բուժօգնություն է ցուցաբերվել ավելի քան 4300 տուժածի, իսկ բուժհաստատություններ են տեղափոխվել շուրջ 235 մահացած անձ։

Վերջին տվյալներով՝ աղետի զոհ է դարձել առնվազն 188 մարդ, իսկ ավելի քան 1520 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի առավոտյան երկրում գրանցվել են 7,2, 7,5 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Ամենաշատը տուժել է Լա Գուաիրա նահանգը, որը պաշտոնապես հայտարարվել է աղետի գոտի։

Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ իշխանությունները գնահատում են երկրաշարժի պատճառած վնասների ծավալը։

Կիսվել նյութով