Աֆրիկյան մի շարք երկրներ աստիճանաբար նվազեցնում են դոլարի կիրառումը՝ ներքին և միջազգային գործարքներում անցնելով յուանի և ազգային արժույթների օգտագործմանը։ Այս մասին գրում է The Economist-ը։
Հրատարակության տվյալներով՝ Եգիպտոսը, Նիգերիան և Հարավային Աֆրիկան Չինաստանի հետ նոր արժութային սվոփերի համաձայնագրեր են կնքել, իսկ Քենիան իր դոլարային վարկերի մի մասը փոխարկել է յուանի՝ ակնկալելով զգալի խնայողություններ։
Նշվում է նաև, որ 2020-2024 թվականներին Աֆրիկայում յուանով իրականացվող միջսահմանային գործարքների ծավալն ավելի քան քառապատկվել է։ Միաժամանակ մայրցամաքում ընդլայնվում է նաև տեղական արժույթների կիրառումը, ինչին նպաստում է 2022 թվականից գործող Համաաֆրիկյան վճարահաշվարկային համակարգը։