Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։
Մելիքյանի խոսքով՝ դատավճիռը դեռևս չի հրապարակվել, սակայն այն պարտադիր բողոքարկվելու է։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ հրապարակային հայտարարությունների պատճառով։
Ըստ մեղադրանքի՝ 2024 թվականի օգոստոսի 28-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում նա, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ քննվող գործի և այդ գործով ՍԴ-ի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման համատեքստում, հրապարակել է տեղեկություններ, որոնք, ըստ մեղադրանքի, արատավորել են Սահմանադրական դատարանի դատավորների պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել նրանց իրավունքներին ու օրինական շահերին։